Թուրքիայի կենտրոնական հատվածում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշից 74 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում այսօր 4.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշից 74 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Հիշեցնենք, որ Ղահրամանմարաշ նահանգը խիստ տուժեց 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով։
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում մոլեգնում է հսկայական տորնադոն. տեսանյութ