Սինգապուրի ուշադրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ խթան է նոր համագործակցության համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ Սինգապուրի ուշադրությունը կարող է խթան հանդիսանալ համագործակցության նոր ուղղությունների որոնման համար:
«Կարծում եմ, որ Սինգապուրի ուշադրությունը մեր տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծի՝ Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, խթան կհանդիսանա համագործակցության նոր շահավետ ուղղությունների որոնման համար», - նշված է ազգային օրվա կապակցությամբ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբին Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մինսկի և Սինգապուրի միջև երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար փոխգործակցության հարցերի շուրջ, լիովին համապատասխանում են ընդհանուր շահերին:
«Ինքնիշխանության տարիներին ձեր երկիրը վերածվել է Հարավարևելյան Ասիայի խոշորագույն ֆինանսական կենտրոնի, տարածաշրջանի առաջատարն է դարձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային արդյունաբերությունը, տեղեկատվայնացումը և դեղագործությունը», - նշել է Լուկաշենկոն:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: