Սերգիև Պոսադում 52 մարդ բուժօգնության են դիմել. մարզպետ

Պայթյուն Սերգիև Պոսադում
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մասնավոր ընկերության վարձակալած հրավառության տեխնիկայի պահեստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օոգստոսի – Sputnik. Սերգիև Պոսադի Զագորսկի օպտիկա-մեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո բուժօգնության համար 52 մարդ է դիմել։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:
«Ընդհանուր առմամբ մոտ 50 մարդ է դիմել, երբ մենք եկանք այստեղ, 50-ն էր։ Այժմ 52 մարդ դիմել է բժշկական օգնության։ Ինչ-որ մեկը թեթև կոնտուզիա ունի պայթուցիկ ալիքից, ինչ-որ մեկը պարզապես այրվածք ունի։ Բժիշկներն աշխատում են», - նշել է Վորոբյովը։
Մերձմոսկովյան Սերգիև Պոսադում պայթյունը տեղի է ունեցել այսօրառավոտյան: Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հրավառության տեխնիկայի պահեստում, որը վարձակալել է մասնավոր ընկերությունը։
ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ Սերգիև Պոսադում հրավառ տեխնիկայի պահեստ է պայթել: Գործարանում ամբողջական տարհանում է հայտարարել, այդ թվում՝ արտադրամասերից և վարձակալված շենքերից։