ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի–Sputnik. Ատլետիկայի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Իգոր Տեր-Հովհաննիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Տեր-Հովհաննիսյանը 1960 և 1964 թվականների օլիմպիական խաղերի հեռացատկի բրոնզե մեդալակիր է: Իգոր Տեր-Հովհաննիսյանը նաև երեք ոսկե և երկու արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում:
Տեր-Հովհաննիսյանը սահմանել է աշխարհի երկու, Եվրոպայի վեց և ԽՍՀՄ տասնմեկ ռեկորդ: