ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լոնգին` նշելով, որ պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցությունն ընդլայնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը»,– ասված է ուղերձում։
Հիշեցնենք, որ Սինգապուրը բրիտանական իշխանություններից անկախացել է 1959 թվականին համազգային քվեարկության արդյունքում, սակայն վերջնական անկախություն է ձեռք բերել 1963 թվականին` միավորվելով բրիտանական նախկին գաղութների հետ։