Խոշոր վթար Լոռու մարզում. կա մեկ զոհ, 5 տուժած

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, կա 1 զոհ, 5 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի բերդ տանող հատվածում բախվել են Mitsubishi ու Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 5–ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
«Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Վթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։