Կեղծ տեղեկություններ են տարածվում. «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

Ընկերության անունից կեղծ տեղեկություններ են տարածվում սոցիալական ցանցերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի անունից կրկին կեղծ տեղեկություններ են տարածվում։ Այս հայտարարությունը տարածել է ընկերությունը։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են հերթական կեղծ տեղեկությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում և որևէ առնչություն չունեն ՓԲԸ-ի հետ»,–նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը և հարթակները քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսեր ձեռք բերելու, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։