ԻՀՊԿ-ի սպան զոհվել է Իրանում հակակառավարական ուժերի հետ բախման ժամանակ

Արխիվային լուսանկար
Սպան առաջադրանքը էր կատարում Չալդորան նահանգում։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Իրանի հյուսիս-արևմուտքում հակակառավարական ուժերի հետ բախման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը:
«Չալդորան նահանգում հակահեղափոխական տարրերի առկայության մասին ստացված հաղորդագրությունների պատճառով Համզե Սեյեդ Ալ Շոխդա ճամբարի ԻՀՊԿ-ի զինվորականներն այդ շրջանում հսկիչ կետեր են տեղադրել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նահանգի գյուղական բնակավայրում ԻՀՊԿ սպա Ամիրխոսեյն Սալեխիյանըզոհվել է առաջադրանքի կատարման ժամանակ հակակառավարական տարրերի հետ բախումների հետևանքով: