ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հզոր ռումբ է պայթել Հունաստանի Ասպրոպիրգոս քաղաքում`այն շրջանում, որտեղ ապրում են նախկին ԽՍՀՄ-ից եկածները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի Հանրային հեռուստատեսությանը (ERT)։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով ժամը 3.40-ին, Իրինի փողոցի մի տան մոտ (Ասպրոպիրգոսա Գորիցա շրջանում): Նշվում է, որ խիստ վնասվել է 5 տուն և 10 ավտոմեքենա:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տներում ապրում էին նախկին ԽՍՀՄ-ից եկածներ։
«Mասնագետների խումբը մեկնել է պայթյունի վայր, սակայն պայթուցիկ սարքի մնացորդներ չեն հայտնաբերվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ դա մեծ հզորության պայթուցիկ սարք է եղել՝ դանդաղ այրվող ապահովիչով ու սովորական դետոնատորով», - հայտնել է ERT-ն:
Այժմ քննիչներն այդ տարածքում գտնվող տեսախցիկներից հավաքում են հարևանների ցուցմունքները և տեսագրությունները: