Գրիգորյանը տարածաշրջանի անվտանգային իրավիճակը քննարկել է ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների հետ

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին
Ավելի վաղ ամերիկացի պատվիրակներն այցելել էին Սյունիք, ծանոթացել Կոռնիձորում տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դամյան Մերֆիին ու տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցեր քննարկել նրանց հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները խոսել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի մասին:
Հիշեցնենք` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դեմյան Մերֆին Հայաստան են ժամանել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ։ Օգոստոսի 8-ին նրանք ա և սեփական աչքերով տեսել, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաները մինչ օրս կանգնած են սահմանից այս կողմ և չեն կարողանում կենսական անհրաժեշտության բեռը հասցնել Արցախի բնակիչներին։