Ավստրիան ու Ալբանիան ուժեղ մրցակիցներ են. Ռեքս Կալամյան

Ռեքս Կալամյան. Արխիվային լուսանկար
Նախընտրական առաջին փուլի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է 2027թ. Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանության արդյունքները, տեղեկացնում են ֆեդերացիայից։
«Մենք շատ ոգևորված ենք աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։ Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ 2027 թվականի նախընտրական առաջին փուլի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։