ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների հավաքականն առաջին հաղթանակն է գրանցել

Հայաստանի վոլեյբոլի տղաների հավաքական
Թիմը հաջորդ հանդիպմանը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել Բելառուսում անցկացվող ԱՊՀ 2-րդ խաղերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Օգոստոսի 8-ին Մինսկի «Սպորտային պալատում» կայացած առաջին խաղում Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին մրցել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ և վստահ հաղթանակ տարել 3:0 հաշվով»,– ասված է հաղորդագրությունում:
Թիմը հաջորդ հանդիպմանը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:
Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրորդ խաղերում
Հիշեցնենք` ԱՊՀ խաղերում Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ:
Գյումրին ընտրվել է ԱՊՀ 2024 թ. սպորտային մայրաքաղաք