ԱՊՀ երկրների խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները կմրցեն բրոնզի համար

ԱՊՀ երկրների խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները լավ են մեկնարկել
Ընդհանուր առմամբ մրցումներում Հայաստանի հավաքականից ներկայացել է 6 ըմբիշ, որոնց չի հաջողվել եզրափակիչ դուրս գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի ազատ ոճի ըմբիշները բավականին լավ են սկսել ելույթները։
Մեր ընտրանու կազմում ընդգրկված Նարեկ Հակոբյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (74կգ), Ազատ Կարապետյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյան (97 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ, բայց եզրափակիչ դուրս գալ նրանց չի հաջողվել։
Բոլորն էլ գոտեմարտելու են մրցումներում բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։
ԱՊՀ երկրների խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները լավ են մեկնարկել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) մրցումներում նվաճել է ոսկե մեդալ ու դարձել է չեմպիոն։ Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) բրոնզե մեդալի է արժանացել։
Արդեն անցկացվել է նաև հրաձգության մրույթը, որտեղ Հայաստանի հավաքականը փոխչեմպիոն ունի` Նարե Գաբրիելյանը։
Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին էլ առաջին հաղթանակն է գրանցել ԱՊՀ երկրորդ խաղերում։