ԱՄՆ-ում շունը գողին ուրախությամբ է ընդունել ու դարձել համացանցի աստղ. տեսանյութ

Գողի վրա հարձակվելու փոխարեն ռետրիվեր ցեղատեսակի շունը հանգիստ հետևել է իր տիրոջ ավտոտնակը թալանելու գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) ռետրիվեր ցեղատեսակի շան մասնակցությամբ զավեշտալի գողության դեպք է տեղի ունեցել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Գողը ներխուժել է Սան Դիեգո քաղաքի տներից մեկի ավտոտնակ ու հափշտակել 1300 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ։
Հայ փոքրիկը հոգևորականի ձեռքից վերցնում է խաչն ու խաչակնքում նրան. զվարճալի տեսանյութ
Ավտոտնակում գողին դիմավորել է նշված տան շունը, որը ոչ միայն չի հարձակվել անծանոթի վրա, այլև պոչը շարժելով ողջունել է նրան։
Տեսանյութում երևում է, որ գողն իր հերթին նույնքան ջերմ ու սիրով է ընդունում շանն ու ասում, որ նա ամենալավ շունն է, որին երբևէ տեսել է։ Շունը գոհ ու շոյված ճանապարհում է գողին ու վերադառնում տուն։