Ալեքսանդր Կարապետյանը Համահայկական ամառային խաղերում գոլի հեղինակ է դարձել «Սոչիի» կազմում

Երևան-Սոչի խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում անցկացված Երևան-Սոչի խաղում գոլի հեղինակ է դարձել։
35-ամյա ֆուտբոլիստի գոլն օգնել է Սոչիի թիմին ոչ-ոքի ավարտել խաղը Երևանի թիմի հետ։ Երևանի թիմում գոլի հեղինակ է դարձել Սերգեյ Ամրոյանը։
Ծո, ըսիգ էլիտայի համար է․ գյումրեցիները դժգոհում են՝ Համահայկական խաղերը դիտել հնարավոր չէ
Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։
Համահայկական 8–րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 6–ին, դրանց մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։