Վոլոդինը կարծում է, որ Զելենսկին կկրկնի Սաակաշվիլու ճակատագիրը

ՌԴ Պետդումայի խոսնակը նշել է, որ Արևմուտքն արդեն հոգնել է Զելենսկուց և «Կիևի անկուշտ ռեժիմից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կկրկնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ճակատագիրը:
«Զելենսկին կկրկնի Սաակաշվիլու ճակատագիրը․․․ Վաշինգտոնի և Բրյուսելի խամաճիկների ճակատագիրը միշտ միանման է ավարտվում՝ նրանցից ազատվում են։ Զելենսկին հաջորդն է։ Սաակաշվիլին հիշվեց միայն փողկապ ծամելով։ Նա արհամարհված է, բանտարկված։ Նույնը Զելենսկուն է սպասվում»,-նշել է Վոլոդինն իր Telegram ալիքում։
ՌԴ Պետդումայի խոսնակը հայտարարել է, որ կառավարման դեռ ամենասկզբից «Սաակաշվիլու վարչակարգը ընդգծված ռուսատյաց էր, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աջակցում էին նրան, ֆինանսավորում էին, զենք էին մատակարարում, մարզում զինվորականներին»:
«Նույնը, ինչ հետո եղավ Ուկրաինայում»,-նկատել է նա։
Վոլոդինը հիշեցրել է, որ ավելի ուշ երբ Սահակաշվիլին, «երբ արդեն պետք չէր Արևմուտքին»,դատապարտվեց իր հայրենիքում: Ուկրաինայից նրան արտաքսեցին՝ քաղաքացիությունից զրկելով։
ԵՄ երկրները կռվում են ՌԴ-ի դեմ, բայց ձևացնում են, թե կապ չունեն դրա հետ. Վոլոդին
«Պատմությունը կրկնվում է, բայց հիմա Զելենսկու հետ։ Արևմուտքում արդեն հոգնել են նրանից և Կիևի անկուշտ ռեժիմից։ Նրա անշնորհակալությունը եվրոպական քաղաքականության գերիշխող միտքն է դարձել։ Այդ մասին պաշտոնապես հայտարարում են թե՛ Բրիտանիայում, թե՛ նույնիսկ Լեհաստանում»,-հավելել է Վոլոդինը։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նա ներգրավված է մի քանի քրեական գործով։ Քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել էին 3, երկրորդում՝ 6 տարվա ազատազրկման։
Կիևին ուրանով արկերի մատակարարումը համաշխարհային ողբերգության է տանում. Վոլոդին
Բացի այդ, նա ներգրավված է 2007թ.-ի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման և պետբյուջեից միջոցների վատնման գործերով․ դատարաններն առայժմ քննում են դրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում. նա պատիժը կկրի սահմանված ողջ ժամկետով: