Որ Չինական պատի տակ խաղաղություն տիրի, պետք է Հարավային Կովկասում խաղաղ լինի. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին
Չինաստանի դեսպանը նկատել է, որ պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կարևոր է հայ–չինական համագործակցության խորացումը, կրթական ծրագրերի իրականացումը` հատկապես ռազմական բլոկում: Այս մասին են խոսել այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, հայտնում են ԱԺ-ից։
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին
«Դեռ 1990-ականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարևորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
1 / 3

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին

2 / 3

ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանը

3 / 3

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին

Քոչարյանը ներկայացրել է նաև ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Նա շեշտել է, որ պետք է կարողանանք խնդրին լուծում տալ` բացառելով ռազմական գործողությունները։
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շեշտել է, որ հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա կա: Դեսպանը նկատել է նաև, որ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում խաղաղության հասնելու ճանապարհներ է պետք գտնել, ուստի պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմական ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։