ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Տաշքենդում և Ուզբեկստանի երկու շրջաններում սկսել են բնակելի թաղամասերից աղբահանություն իրականացնել դասական երաժշտության ներքո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության նախարարության մամուլի ծառայությանը:
Գերատեսչության տվյալներով՝ աղբատար մեքենաների ձայնային ազդանշանների դեմբնակիչների մեծաթիվ բողոքների պատճառով նախարարությունում ազդարարման նոր մեթոդ են առաջարկել։
«Որոշվել է կենցաղային թափոնները դուրս բերել ոչ թե ազդանշանային եղանակով, այլ դասական երաժշտության հնչյունների ներքո»,-ասված է հաղորդագրությունում։
Փորձարկումը կանցկացվի Տաշքենդում, ինչպես նաև Կաշկադարյայի և Բուխարայի մարզերում։
Եթե այս նոր մեթոդը հաջողություն ունենա, ապա այն կներդրվի ամբողջ երկրում։