ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Սլովենիայում տեղի ունեցած մեծ ջրհեղեղի հասցրած վնասը կարող է մի քանի մլրդ եվրո լինել։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Գոլոբը։
Ինչպես հայտնել էր օդերևութաբանության պետական վարչությունը, օգոստոսի 4–ին Սլովենիայում տեղ-տեղ մինչև 20 մմ տեղումներ են գրանցվել։ Հատկապես տուժել էր Ցելե շրջանը (երկրի մեծությամբ երրորդ քաղաքը)։ Բանակի և ոստիկանության ուղղաթիռները ցամաքային ծառայությունների և տեխնիկայի օգնությամբ տարհանել են տուժած շրջանների քաղաքացիներին։ Վերջին տվյալներով` 6 մարդ է մահացել։
«Աղետալի ջրհեղեղի հասցրած վնասը մի քանի մլրդ եվրո կլինի։ Այսօր կառավարությունը զբաղվում է օգնության միջոցառումների նոր փաթեթով։ Խոսքը բյուջեի վերաբալանսավորման մասին է. միայն հրատապ պահանջմունքների համար ավելի քան 100 մլն եվրո կուղղվի», - ասել է Գոլոբը։
Սլովենիայի ՊՆ-ի տվյալներով՝ տուժած 10 շրջաններում ներգրավվել է 250 զինծառայող՝ շինարարական և ռազմական տեխնիկայով, ուղղաթիռներ, պատրաստության վիճակի է բերվել ևս 500 մարդ։