ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» մեկնել է Նորվեգիա։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո-Գլիմտի» հետ։ Տեղեկությունը հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից։
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարները։