ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանական բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանական բաժիններ
Աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված քաղաքացիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանները բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականցնող քաղաքացիներից 14-ին։ Նրանք առավոտից կառավարության շենքի մոտ են` Լաչինի միջացքի ապաշրջափակման պահանջով։