ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված թունելներով։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պատճառվող անհարմարության համար հայցում երթևեկության մասնակիցների ներողամտությունը։