Հրդեհ Երևանի Ամիրյան փողոցում. այրվում է «Պանդոկ Երևանի» ծխատարը

Դեպքի վայր ժամանած հրշեջները տարհանում են շենքի բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. այրվում է Ամիրյան 5 հասցեում գտնվող «Պանդոկ Երևանի» ծխատարը։ Տեղում աշխատում են հրշեջներ։
Դեպքի վայրից Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մարդկանց տարհանում են։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին:
Հրդեհ Երևանի Ամիրյան փողոցում