Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները կայուն կապ են կազմակերպում դաշտային պայմաններում

Անձնակազմը կշարժվի դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարան, որտեղ դաշտային կառավարման կետեր կտեղակայի և մարտական պահպանություն կապահովի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի կապի զորքերի ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում պլանային վարժանքի շրջանակներում կմշակեն կայուն և պաշտպանված կապի կազմակերպման խնդիրները: Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
ՀՌՕ կործանիչները Հայաստանում ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Նշվում է, որ անձնակազմը կշարժվի դեպի ուսումնական միջոցառումների անցկացման շրջան՝ Ալագյազ բարձրլեռնային զորավարժարան, որտեղ դաշտային կառավարման կետեր կտեղակայի և մարտական պահպանություն կապահովի։
«Մարզման ժամանակ ռուսական ռազմակայանի մասնագետները «բարձր խանգարումային իրադրության» պայմաններում անխափան կապ կապահովեն հրամանատարական կետերի ու շտաբի համար՝ կարճալիք և ուլտրակարճալիք ռադիոկայանների կիրառմամբ։ Կապավորները նաև կապահովեն բոլոր տեսակի կապի միջոցների պաշտպանությունը խանգարումներից և կստուգեն կապի հուսալիությւնն ու անխափանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կստեղծվի արբանյակային ռադիոկապի միասնական ցանց, որը կգործի հիմնական ուժերից առանձին՝ շարժական ռադիոկայանների օգնությամբ:
ՀՌՕ ռազմակայանի մեխանիկ-վարորդները Հայաստանում գիշերային պարապմունքներ են անցկացրել