Հայաստանի հրաձգության հավաքականն ԱՊՀ երկրորդ խաղերում փոխչեմպիոն ունի

Նարե Գաբրիելյանը
Հրաձգուհի Նարե Գաբրիելյանը արծաթե մեդալ է նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը ԱՊՀ երկրորդ խաղերում փոխչեմպիոն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
«Մեր հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը մոտ 20 րոպե առաջ արծաթե մեդալ է նվաճել»,– հայտնեց մեր զրուցակիցը։
Այսօր մրցահարթակ է դուրս եկել նաև Հայկ Բաբայանը, որը ելույթն ավարտել է՝ գրավելով 7-րդ տեղը:
Հայկ Բաբայանը
Ավելի վաղ 67 կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը նվաճել էր ոսկե, Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝ բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 100-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։
Մասնավորապես, ԱՊՀ խաղերում մեր մարզիկները ներկայացնում են բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ սպորտաձևերը։
1 / 3

Նարե Գաբրիելյանը արծաթե մեդալ է նվաճել

2 / 3

Նարե Գաբրիելյանը արծաթե մեդալ է նվաճել

3 / 3

Հայկ Բաբայանը գրավել է 7-րդ տեղը: