Դատախազությունը կքննարկի Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրերը

Սերգեյ Սմբատյան
Դատախազությունը միջնորդագրերը քննարկելուց հետո կտեղեկացնի արդյունքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։
«Միջնորդությունը ստացել ենք, քննարկելուց հետո արդյունքների մասին կտեղեկացնենք»,– հայտնեցին կառույցից։
Լուրն ինձ ցնցել է. Սպիվակովը` Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման մասին
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։