Ադրբեջանից փորձել են 36 տոննա ազնվամորի ներմուծել ՌԴ` բուսասանիտարական պահանջների խախտմամբ

Ազնվամորի
Աշխատակիցները կանխել են բեռները ներմուծումը, և մեքենաները հետ են ուղարկվել Ադրբեջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Դաղստանում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ռուս-ադրբեջանական սահմանի մոտ կանխել են 36 տոննա ազնվամորու ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխվող բեռը խախտում էր ՌԴ կարանտինային բուսասանիտարական պահանջները:
«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Մասնագետները փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզել են բուսասանիտարական հավաստագրերի հետ մակնշման տեղեկատվության անհամապատասխանություն, ինչը Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» որոշման խախտում է:
Բեռնատարները հետ են ուղարկվել Ադրբեջանը։