ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգենտինական «Nation»–ի հետ զրույցում հայտարարել է, որ Կիևը չի ցանկանում հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան չի ցանկանում պատերազմը շարունակել Ռուսաստանի տարածքում, դա երբեք չի եղել Կիևի նպատակը», - ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։