Զարեհ Սինանյանը կմեկնի Կիպրոս

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպելու է կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 21-26-ը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք e-gov.am հարթակից։
Նշվում է, որ Սինանյանը մասնակցելու է կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպելու է պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ»,– գրված է որոշման մեջ։
Նրա հետ Կիպրոս կմեկնի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը։
Հայաստան–սփյուռք հարաբերությունները բարելավվե՞լ են, թե՞ վատացել. Խաչատրյանը` Սինանյանին