Թուրքիայի Բոդրում հանգստավայրում անտառ է այրվում

Հրդեհ
Կրակի դեմ պայքարում են և՛ օդից, և՛ ցամաքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում առողջարանային շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Demiroren» (DHA) գործակալությունը:
«Հրշեջ ջոկատները կրակի դեմ պայքարում են օդից ու ցամաքից։ Հրդեհը բռնկվել է Գյուվերչինլիք շրջանի անտառային զանգվածում տեղական ժամանակով 16:30-ի սահմաններում»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել նաև Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում գտնվող քիմիական գործարանում: