Թեհրանում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել. 12 մարդ է տուժել

Պայթյուն Թեհրանում
Բնակելի շենքի փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Թեհրանում գազի արտահոսքի պատճառով հզոր պայթյուն է տեղի ունեցել եռահարկ բնակելի շենքում, փլատակների տակից 12 մարդ է դուրս բերվել: Տեղեկությունը հայտնել է Իրանի մայրաքաղաքի հրշեջ ծառայության կազմակերպության ղեկավար Գոդրաթոլլահ Մոհամադին։
«Գազի արտահոսքի պատճառով եռահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել է այդ շենքը և հարակից 4 շենքերը ... փլատակների տակից 12 մարդ է փրկվել», - հայտնել է իրանցի պաշտոնյան:
Մոհամմադիի խոսքով՝ բնակելի շենքի փլատակների տակ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կարող են մարդիկ մնացած լինել։
Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի հարավում գտնվող Ջավանմարդ Գասաբ շրջանում։