ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Տասը մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբե քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հյատնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեին։
Վթարը տեղի է ունեցել Դուշանբե-Կուլյաբ-Խորոգ ավտոճանապարհին, «Դուլան» բեռնատարը բախվել է մի քանի մարդատար ավտոմեքենաների և բախվել տներին:
ՆԳՆ տվյալներով՝ թեքությամբ իջնող բեռնատարի արգելակային համակարգն է խափանվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: