ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երեկ գիշեր կրակոցներ են հնչել Երևանում։ Արդյունքում` գլխի հրազենային վնասվածք ստացած 39-ամյա Արսեն Հովսեփյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ։ Արսեն Հովսեփյանի վրա կրակել է անհայտ անձը։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 պարկուճ և 2 գնդակ, ավելի ուշ մի քաղաքացի դեպի վայրից գտել է և քննիչներին է ներկայացրել ևս 1 պարկուճ:
«Դեքպի վայրի զննությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք»,– ասված է կայքում։
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: