Սևանա լճում հայտնաբերվել է 35-ամյա քաղաքացու դի

Արխիվային լուսանկար
Այն հայտնաբերվել է 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ հատուկ ջրափրկարարական ջոկատն այսօր առավոտյան Սևանա լճում հայտնաբերել է 35-ամյա քաղաքացու դի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել երեկ գիշեր։ Հայտնել են, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել։
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Դիակը հայտաբերվել է Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա։ Պարզվել է քաղաքացու ինքնությունը` Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․)։
Դիակը դուրս է բերել ափ և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։