ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը:
Գնել Սանոսյանը Չինաստանի «Շանսի-Նաիրիտ» հայ–չինական համատեղ ձեռնարկությունում
Նշվում է, որ Սանոսյանին ուղեկցել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանը։
«Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայկական պատվիրակությանն են ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք` Գնել Սանոսյանը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:
Հավելենք, որ հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է: