ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը բողոք է հայտնել Տոկիոյին այսպես կոչված «Պոստ-Ռուսաստանի ազատ ժողովուրդների ֆորումի» համար պաշտոնապես հարթակ տրամադրելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ սադրանքների կրկնության դեպքում Տոկիոն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնության կողմից պատասխան քայլերի
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վերոնշյալ ֆորումի գործունեությունը ՌԴ-ում անցանկալի է ճանաչվել, իսկ դրա մասնակիցները ներառվել են ահաբեկիչների ռեեստրում:
«Ճապոնական կողմի համար պարզաբանվել է, որ այդ քայլը, ինչպես նաև Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորների (որոնք ստորագրել են ամփոփիչ «փաստաթղթի» տակ) միացումը հիշյալ հավաքին, որտեղ ռուսական պետականության խալխլման և նրա տարածքային ամբողջականության խախտման կոչեր կան, չեն կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»,-հավելել են գերատեսչությունում:
ԱԳՆ-ում նշել են, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմը, առանց որի համաձայնության նշված «ֆորումը» հազիվ թե ընդունեին Ճապոնիայում, դրանով «բացահայտ աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական հռետորաբանությանը և Ռուսաստանի դեմ ատելության գաղափարախոսությանը»: