Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատիկի գործարքն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները

Արխիվային լուսանկար
Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահը ՌԴ նախագահին առաջարկել է ռուսական հացահատիկ ուղարկել աֆրիկյան աղքատ երկրներ և սպասում է պատասխանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները, Բաքվի և Երևանի հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներ։
«Հացահատիկային միջանցքն» առաջին տեղում է։ Նախագահ Էրդողանն առաջարկել է ռուսական հացահատիկ ուղարկել աֆրիկյան աղքատ երկրներ՝ Թուրքիայում ցորենի վերածելուց հետո, և սպասվում է, որ Պուտինը համապատասխան ժեստ կանի «հացահատիկային միջանցքի» շրջանակներում»,–գրում է թերթը։
Հրատարակության համաձայն, ի թիվս այլ թեմաների, երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։
Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հնարավորինս շուտ հստակեցնել հանդիպման տեղն ու օրը։