ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցվել Օրյոլի մարզում շաբաթ լույս կիրակի գիշերը. տուժածներ և ավերածություններ չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Օրյոլի մարզպետ Անդրեյ Կլիչկովին։
«Օրյոլի մարզի Զնամենսկի շրջանում անցած հանգստյան օրերին լույս կիրակի գիշերը խոցվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, բեկորների ընկնելու հետեւանքով զոհեր, տուժածներ և ավերածություններ չկան», - հայտնել Է Կլիչկովը:
Նա նշել է, որ իշխանությունները, համագործակցելով ուժային կառույցների հետ, շարունակում են «ապահովել անվտանգությունն ու իրավակարգը մարզի տարածքում»: