Մոսկվայում հանդիպել են ՌԴ պաշտպանության փոխնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Ալեքսանդր Ֆոմին
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել կազմակերպության շրջանակում նորմատիվ–իրավական բազայի կատարելագործման արդիական հարցերի շուրջլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։

«Այսօր Մոսկվայում կայացել է Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության` հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել կազմակերպության շրջանակում նորմատիվ–իրավական բազայի կատարելագործման արդիական հարցերի շուրջ։
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ