Կալուգայի մարզում ՀՕՊ ուժերի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել

ԶՀՀ С-400. Արխիվային լուսանկար
Մարզպետի խոսքով՝ տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգն այսօր գիշերը Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան։
«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել», - գրել է Շապշան:
Նահանգապետը պարզաբանել է, որ պատահարի հետևանքով «մարդկանց և ենթակառուցվածքների համար հետևանքներ չկան»:
Օգոստոսի 3-ին Կալուգայի շրջանի երկնքում նույնպես ԱԹՍ էր խոցվել։
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ ՀՕՊ ուժերի կողմից 6 անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի մարզով թռչելու փորձի ժամանակ, տուժածներ և ավերածություններ չկան: