ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա այդ մասին հայտնել է Twitter–ում, ընդ որում` հայատառ գրառմամբ։
«Այսօր առավոտյան հարգանքի տուրք մատուցեցի «Եռաբլուր» պանթեոնում»,– գրել է Դըկոնտինյին:
Հիշեցնենք` Դըկոտինյին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը ստանձնել է հուլիսի 21-ից։ Նա արդեն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, եղել է Սյունիքի մարզում, հանդիպել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։