ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի հունվար–հունիս ամիսներին ընդհանուր առմամբ ծնվել է 8067 աղջիկ և 8872 տղա։ Աղջիկներին ամենից շատ անվանակոչել են Նարե (367 երեխա), իսկ տղաներին` Դավիթ (564 երեխա)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը, որտեղ 50 անուն է նշված։
Ցանկի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի` 6 ամսում լույս աշխարհ է եկել 277 Արփի, 255 Մարիա, 207 Լյուսի, 195 Մարի, 172 Մանե, 166 Անգելինա, 162 Եվա, 148 Լուսե և 148 Աննա։ Տղաներից 441-ին անվանակոչել են Նարեկ, 275-ին` Մարկ, 264-ին` Հայկ, 257-ին` Տիգրան, 240-ին` Մոնթե, 232-ին` Արեգ, 225-ին` Միքայել, 216-ին` Ռոբերտ, իսկ 203-ին` Լեո։
Աղջիկներին անվանակոչել են նաև Անահիտ (144), Մարիամ (138), Արիանա (136), Միլա (132), Էլեն (130), Նանե (129), Անի (127), Էմիլի (125), Էվա (115), Սառա (105), Ամելի (103), Միլենա (102), Ադրիանա (102), Էլինա (97), Սոֆի (97), Գայանե (92), Յանա (90), Արինա (88), Տաթև (83), Հասմիկ (78), Լիլիթ (75), Լիա (73), Սոնա (68), Արևիկ (60), Գոհար (60), Կարինա (59), Սյունե (55), Միլանա (50), Նատալի (49), Կարինե (49), Սուսաննա (46), Մերի (45), Սոֆիա (43), Լինա (42), Մոնիկա (42)։
Տղաների ծնողներն էլ նախընտրել են Արմեն (188), Դանիել (185), Արամ (177), Արթուր (155), Գոռ (151), Ալեքս (148), Արեն (147), Հովհաննես (145), Արման (125), Սամվել (124), Լևոն (115), Արսեն (105), Գևորգ (103), Աշոտ (100), Ավետ (92), Ալեն (91), Սարգիս (90), Կարեն (88), Էրիկ (80), Գագիկ (74), Վահե (71), Վան (71), Արտյոմ (71), Մաքս (62), Վարդան (56), Աբել (50), Մհեր (50), Հարություն (47), Ռուբեն (45), Ալեքսանդր (44), Անդրանիկ (42), Վահան (41), Հակոբ (40), Նոյ (40), Ռաֆայել (38) անունները։
Աղջիկների ցուցակը եզրափակում են Վիկտորյա, Անուշ, Արմինե, Նարինե, Ռուզաննա, իսկ տղաներինը` Գրիգոր, Համլետ, Մենուա, Սուրեն, Ալբերտ անունները։