ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի կոմունալ-շահագործման ծառայության աշխատակիցները զորամիավորման կայազորներում մասնակցել են պլանային հակավթարային վարժանքին:
Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Կոմունալ ծառայության անձնակազմը մշակել է դիսպետչերների ու վթարային-վերանորոգման բրիգադների անձնակազմի գործողությունները վթարային կամ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, ստուգվել է նաև հերթապահ հերթափոխերի ու հատուկ հակավթարային բրիգադների պատրաստվածությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Վերապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կոմունալ շահագործման ծառայության հսկիչ-դիսպետչերական բաժանմունքների մասնագետների աշխատանքին՝ արտակարգ պատահարների (իրավիճակների) մասին տեղեկատվություն ստանալու ժամանակ և հակահրդեհային թիմի և հակավթարային բրիգադի հետ նրանց փոխգործակցությանը: