ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 6-ին։
Ոստիկաններն ու քննիչները հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: