Էրդողանը օգոստոսի վերջին կայցելի Հունգարիա և կհանդիպի Օրբանի հետ. ԶԼՄ

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ լրատվամիջոցի` Թուրքիայի նախագահը Հունգարիա կմեկնի պաշտոնական այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի վերջին կայցելի Հունգարիա: Տեղեկությունը հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սպասվում է, որ օգոստոսի 20-ին Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա», - ասված է հաղորդագրությունում:
ԶԼՄ-ի տվյալներով՝ Հունգարիայում Էրդողանը վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումներ կունենա «դեմ առ դեմ» ձևաչափով և պատվիրակությունների կազմում:
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատիկի գործարքն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները