Արմեն Գրիգորյանը խոսել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղարի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Իրանի իր պաշտոնակցի հետ ՀՀ ԱԽՔ–ը քննարկել է հետագա փոխգործակցության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Արմեն Գրիգորյանը նաև շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:
Նշենք, որ 2006 թվականից Ահմադիանը ղեկավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմավարական կենտրոնը։