Արցախում դպրոցական պայուսակների ու գրենական պիտույքների հավաքագրում են անում

Լաչինի միջանցքըփակ լինելու պատճառով այս տարի ուսումնական տարվա սկզբին ԱՀ ԿԳՄՍՆ–ն չի կարող առաջին դասարանցիներին տրամադրել պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, հաշվի առնելով խանութներում դպրոցական պայուսակների պակասը` իրականացնում է դրանց հավաքագրում։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հավաքագրումնիրականացնելու համար մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր։
«Ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ ու առաջին դասարանի այբբենարաններ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել դրանք»,– ասված է հայտարարությունում։
Արցախի ԿԳՄՍՆ–իցտեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակելու պատճառով, այս տարի ուսումնական տարվա սկզբին չեն կարող ավանդույթի համաձայն առաջին դասարանցիներին տրամադրել պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։