Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը

Դավիթ Իշխանյան
Նրան առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
Ինչպես հաղորդում է կայքը նա ընտրվել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում` 22 կողմ, 9 դեմ ձայնով։
Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։
Նա ԱԺ նախագահ էր ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։