ԱՄՆ-ն հավանություն է տվել, որ «Abrams» տանկերի առաջին խմբաքանակն ուղարկվի Ուկրաինա

Abrams
ԱՄՆ–ի իշխանությունները մտադիր են Ուկրաինային մատակարարել հին մոդելի 31 «Abrams»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն հավանություն է տվել, որ «Abrams» տանկերի առաջին խմբաքանակն ուղարկվի Կիև: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
«Հիմա դրանք կհասցնեն Եվրոպա, հետո՝ Ուկրաինա։ Կուղարկվեն նաև պահեստամասեր, լիցքավորման և վերանորոգման սարքավորումներ», - հեռուստաալիքը մեջբերել է ամերիկյան բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշի խոսքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին խմբաքանակում կարող է ընդգրկվել 6-8 տանկ: ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային մատակարարել ընդհանուր առմամբ M1A1 հին մոդելի 31 «Abrams»:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենք փոխանցելով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրեր պատրաստելով։
Ոչ մի բանակցություն. Զելենսկու գրասենյակը դեմ է հրադադարի ցանկացած սցենարի