Ալեն Սիմոնյանը Արցախի ԱԺ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Դավիթ Իշխանյանն այս պաշտոնը ստանձնել է երկրի համար շատ բարդ շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը ԼՂ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսով զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: Սիմոնյանը գործընկերոջը շնորհավորել է բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ»,– նշված է հաղորդագրությունում:

Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։
Այսօր այդ պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։